Փարիզի Աստվածամոր տաճարն այրվում է
Փարիզի տեսարժան վայրերից մեկում՝ Փարիզի Աստվածամոր տաճարում (Նոտղը Դամ դը Պաղի) հրդեհ է բռնկվել։ Ռիա նովոստին գրում է, որ հրդեհի պատճառով տուժածների մասին դեռ տեղեկատվություն չկա։
Ներկա պահին տաճարում վերանորոգման աշխատանքներ են ընթանում։ Հրշեջները չեն բացառում, որ հրդեհի պատճառը շինարարականա աշխատանքներն են։ Հրդեհի բռնկման պատճառները պարզվում են։
Փարիզի Աստվածամոր տաճարը սկսել են կառուցել 1163 թ. Սուրբ Ստեփանոսի բազիլիկ եկեղեցու տեղում, որն իր հերթին հիմնվել էր հեթանոսական Յուպիտերին նվիրված տաճարի վրա։ Կառուցումը տևել է մոտ 200 տարի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան