Տիկնիկային թատրոնի «Վհուկը» մրցանակի է արժանացել
Երևանի պետական տիկնիկային թատրոնը հերթական անգամ մասնակցում է Լեհաստանի Կրակով քաղաքում անկացվող Wschod-zachod 6-րդ միջազգային թատերական փառատոնին։ Թատրոնը ներկայացրել է «Վհուկը» բեմադրությունը, արժանացել ժյուրիի հատուկ մրցանակի։ Ներկայացման ռեժիսոր Սամսոն Մովսեսյանն արժանացել է հատուկ մեդալի «Ուկրաինական մշակույթի մեջ ներդրում ունենալու համար»։ Այս մասին նշված է Տիկնիկային թատրոնի ֆեյսբուքյան էջում։
Հայտնում են նաև, որ փառատոնի կազմակերպիչները արդեն Երևանի պետական տիկնիկային թատրոնին հրավիրել է մասնակցելու հաջորդ տարվափառատոնին։
«Վհուկը» ներկայացումն արված է Գոգոլի «Վիյ» պատմվածքի մոտիվներով
«Կյանքում վախով առաջնորդվելը մարդուն տանում է դեպի կործանում, պետք է փորձել վախերից ձերբազատվել, ծիծաղել դրանց վրա, ինչպես դա անում է Գոգոլը»:
Հարակից հրապարակումներ`
- Երևանի տիկնիկային թատրոնը մասնակցում է Բահրեյնում անցկացվող փառատոնին
- Պրահայի միջազգային փառատոնում Թումանյանի անվան տիկնիկային թատրոնն արժանացել է մրցանակի
- Տիկնիկային թատրոնը ստիպված հրաժարվել է Ավստրիա մեկնելուց
- Տիկնիկային թատրոնը նպաստում է ազատ մտքի ձևավորմանը. Ռ.Բաբայան
- Տիկնիկային թատրոնն ավելի թատերական, հաճելի տեսք է ստացել. Ռ.Բաբայան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին