Հայոց ցեղասպանության թեման ընդգրկվել է Սիրիայի դպրոցական դասագրքերում
Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Նորա Արիսյանի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության թեման ընդգրկվել է Սիրիայի դպրոցական դասագրքերում:
Սիրիայում կրթական ծրագրերի մշակման կենտրոնի հետ քննարկման արդյունքում Հայոց ցեղասպանության թեման ընդգրկվել է 2019-2020 ուսումնական տարվա պատմության նոր դասագրքերում, որը նախատեսված է ավագ դպրոցի աշակերտների համար: Այա մասին տեղեկանում ենք rusarminfo-ից։
Նշվում է, որ 20-րդ դարի սկզբի իրադարձությունների պատմությունը ներկայացված է դասագրքի քաղաքական փոփոխությունների բաժնում: Այն պատմում է հայերի հանդեպ թուրքական իշխանությունների քաղաքականության, 1915 թ. ցեղասպանության և հայերի տեղահանման։
Ուսումնական դասագրքում նաև ներկայացված է սիրիացի պատմաբանների նյութերը` 20-դարի ողբերգական իրադարձությունների մասին: