Արցախյան ուտեստը Եգիպտոսում ճանաչվել է լավագույնը
«Արցախի հագանի» արցախյան ուտեստը հաղթող է ճանաչվել Եգիպտոսում անցկացվող Culinary Taste of Culture ամենամյա էքսպոյի «Լավագույն ազգային կերակրատեսակ» անվանակարգում։
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Yerevan Food Fest-ի հիմնադիր և ղեկավար Աննա Մազմանյանը:
Նրա խոսքով` փառատոնն արդեն հինգերորդ անգամ է անցկացվում Եգիպտոսում:
«Մեր խոհարարները մեր դեսպաններն են: Եվ արդեն առաջին տարին չէ, որ հաջողությամբ իրականացնում են հայկական խոհանոցի տարածման և երկրի ճանաչելիության բարձրացման առաքելությունը: Փառատոնին ուտեստը ներկայացրել են խոհարարներ Արբի Ղարախանին և Արայիկ Ամզայանը: «Արցախի հագանի»-ն պատրաստվում է հավով, յուղով, ալյուրով, չամիչով, աղով, համեմունքով, կանաչիով և մրգերով: Ներկաների մոտ այն մեծ հետաքրքրություն է առաջացրել: Նշեմ, որ սա ևս մեկ հարթակ է Արցախը ներկայացնելու համար»,- ավելացրել է Ա. Մազմանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում 3 մ երկարությամբ ժենգյալով հաց են թխել
- Մարտակերտում կանցկացվի Ժենգյալով հացի փառատոն
- Արցախցի. «Պատերազմի տարիներին զենքից հետո ամենապահանջված բանը ժենգյալով հացն էր». «Առավոտ»