Մոսկվայում ԱԳ նախարարների հանդիպումն ընթանում է ԵԱՀՄ ՄԽ համանախագահների մասնակցությամբ
Այսօր Մոսկվայում տեղի է ունենում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի ու Սերգեյ Լավրովի հանդիպումը։
Եռակողմ հանդիպումից հետո արդեն նախարարներին են միացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը։
Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարարը առանձին հանդիպել է նաև Սերգեյ Լավրովի հետ։
Հիշեցնենք, որ սա Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջին հանդիպումն է՝ Վիեննայում մարտի 29-ին Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո։
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
- Եվրամիությունը հուսադրող է համարում Վիեննայում Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները
- ԵԱՀԿ Մինսկի խումբ․ Փաշինյան-Ալիև հանդիպումը հնարավորություն տվեց երկու առաջնորդներին պարզաբանել իրենց դիրքորոշումները
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան