#SutNikol նախաձեռնության անդամներն ազատ են աձակվել
SutNikol նախաձեռնության համակարգողներ Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը, որոնք առավոտյան տարվել էին Ոստիկանության կենտրոնի բաժին, ազատ են արձակվել։
Panorama.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ ոստիկանության բաժին ընդհանուր բերվել է 9 քաղաքացի՝ նույն արարքը կատարելու համար։ Նրանց նկատմամբ կազմվել է արձանագրություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.2 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար (Հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը. փողոցները, մայթերը, հրապարակները, պուրակները, զբոսայգիները, մարզադաշտերը և հասարակական այլ վայրերն օգտագործելու` օրենքով կամ օրենքի հիման վրա արձակված վարչական ակտով սահմանված սահմանափակումները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև վաթսունապատիկի չափով:)
Ոստիկանություն բերված բոլոր 9 քաղաքացիներն ազատ են արձակվել։
Նշենք, որ նախաձեռնության ֆեյսբուքյան էջում նշված է, որ վաղ առավոտից նրանք ակցիա էին իրականացնում Երևանի փողոցներում՝ #SutNikol գրաֆիտիներով պատելով քաղաքը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին