Արարատում բողոքի ակցիա է
«Արարատ ցեմենտ» ընկերության աշխատակիցները վաղ առավոտից փակել են դեպի գործարան տանող ճանապարհը։ Նրանք անցած ուրբաթ ծանուցումներ են ստացել աշխատանքային պայմանագրերը խզելու մասին։
Աշխատակիցները հրաժարվում են դրանք ստորագրել։ Ստորագրելու դեպքում ավելի քան 1000 մարդ կմնա գործազուրկ։
Ըստ ծանուցման, այն ստանալու օրվանից երկու ամիս հետո աշխատանքային պայմանագիրը կլուծվի արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական ու աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխմամբ պայմանավորված աշխատողների քանակի ու հաստիքների կրճատման պատճառով։
Նրանք պահանջում են չեղյալ ճանաչել ծանուցումները, գտնել լուծումներ, որպեսզի կարողանան շարունակել աշխատել։
Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման է եկել քաղաքապետ Հայկ Հայկյանը։ Նա նշեց՝ տնօրինությունը պետք է լուծում գտնի, հակառակ դեպքում ստիպված են լինելու դիմել կառավարությանը, որպեսզի նման իրավիճակ քաղաքում չլինի։
«Մենք մի պահանջ ունենք, պարոնայք իշխանավորներ, նստեք մի կլոր սեղանի շուրջ, այդ հարցերը լուծեք։ Այս մարդիկ ապրուստի խնդիր ունեն։ Ցեմենտի գործարանը պետք է աշխատի։ Այստեղ գտնվողներից շատերը վարկեր ունեն վերցրած, պարտքեր ունեն։ Ի՞նչ են անելու»,-խնդիրներն ու հնարավոր լուծումներ են թվարկում ակցիայի մասնակիցները։
Գործարանի տնօրինության ներկայացուցիչները նշում են, որ ներկրողները խանգարում են իրենց, դեմ չեն մրցակցությանը, բայց պետք է լինեն հավասար պայմաններ։
«Ռեալիզացիա չկա, ի՞նչ անենք»,-դժգոհում են նրանք։
Հարակից հրապարակումներ`
- Ցեմենտի ներմուծման համար առաջարկվում է պետտուրք սահմանել՝ տեղական արտադրողներին պաշտպանելու համար
- «168Ժամ». Թանկացնում է ներմուծվող ցեմենտը, որպեսզի տեղականը մնա շուկայում
- Կառավարությունը ներմուծողներից կպաշտպանի տեղական ցեմենտ արտադրողներին
- Արարատում բողոքի ակցիա են իրականացնում ցեմենտի գործարանի աշխատակիցները
- Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է, գաջինը՝ աճել
- Հայաստանում 37.2 տոկոսով նվազել են ցեմենտի արտադրության ծավալները
- «Արարատ ցեմենտ»-ում ստուգումներ կլինեն` անկախ նրանից, թե դա ինչ շահարկումների տեղիք կտա. Կոստանյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան