Մահացել է Բիբի Անդերսոնը
83 տարեկանում մահացել է շվեդ դերասանուհի Բիբի Անդերսոնը։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնել է դերասանուհու ռեժիսոր ընկերուհին։ Բիբի Անդերսոնը նկարահանվել է շվեդ ռեժիսոր Ինգրիդ Բերգմանի 11 ֆիլմում։ Անդերսոնը կարիերան սկսել է 15 տարեկանում։ Այն ժամանակ նա նկարահանվել է Բերգմանի գովազդում, ապա նաև նրա շատ ֆիլմերում։
Դերասանուհին արժանացել է Կաննի փառատոնի մրցանակի լավագույն կանացի դեր անվանակարգում, նաև՝ Բեռլինի փառատոնի «Արծաթե արջ» մրցանակի։ 2009 –ին Անդերսոնը կաթված էր տարել, դրանից հետո ապրում էր ծերանոցում։