ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը հանդիպել է «Իմ քայլի» պատգամավորների հետ
Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանն այսօր Ազգային ժողովում հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։
Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ քննարկել են իրավական հարցեր՝ սահմանադրական իրավունքի և Սահմանադրական դատարանի հետ կապված. «Մտածում եմ, որ տպավորությունը լավ էր, մեր զրույցն ինձ դուր եկավ ու հուսով եմ, որ ես էլ եմ լավ տպավորություն թողել խմբակցության վրա»։
Լրագրողի հարցին, թե ըստ որոշ տեղեկությունների, «Իմ քայլը» խմբակցությունը հակված չէ իրեն ընտրելու, Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես այսպիսի բան չեմ լսել»։
Մեկ այլ հարցի, թե չընտրվելու դեպքում ինչպիսի դիրքորոշում կունենա՞, նա ասաց. «Ես դա կընդունեմ որպես իմ օգնության առաջարկի մերժում, քանի որ ես մասնակցել եմ ՍԴ դատավորի թափուր պաշտոնի մրցույթին նախագահի մոտ մի նպատակով՝ սահմանադրական իրավունքի ոլորտում ՀՀ-ում շատ լուրջ անելիքներ կան։ Կարծում եմ՝ ինքս կարող եմ օգնել շատ ավելի արագ տեմպերով զարգացնելու հայկական իրավունքը և իմ օգնությունն եմ առաջարկում մեր պետությանը։ Մտածում եմ, որ իմ գիտելիքներով և աշխատանքային փորձով հաստատ կարող եմ օգնել։ Եթե ԱԺ-ն տեսնի, որ իմ օգնությունից օգտվելու կարիք չկա, ես դա կընդունեմ որպես այդպիսին»։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ նախագահ. Նախընտրած թեկնածու ունենալու իրավունք չկա, որևէ քաղաքական ճնշում կառույցի վրա ևս չկա
- ԱԺ արտահերթ նիստում ընդունվեց ՍԴ մասին սահմանադրական օրենքի փոփոխությունները
- «Հրապարակ». Իմ քայլը» բոյկոտելո՞ւ է Գոռ Հովհաննիսյանին
- Նախագահը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը
- ՍԴ անդամի թեկնածուի ընկերների աչքերը զարմանքից չռվել են
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին