Դալի հայրական տանը կբացվի թանգարան
Այն տանը, որտեղ ծնվել և իր կյանքի առաջին տարիներն է անցկացրել իսպանացի գեղանկարիչ, քանդակագործ, սյուրռեալիզմի հիմնադիրներից Սալվադոր Դալին (1904- 1989 թթ.), կբացվի նկարչի կյանքին նվիրված թանգարան։
Գազետա.ռու կայքը, հղում անելով «Եվրո պլյուսին», գրում է, որ իսպանական Ֆիգերասի քաղաքապետարանը սկսել է տան վերակառուցմանը։ Նախատեսված է թանգարանը բացել 2021 թվականի երկրորդ կեսին։
Նշվում է, որ թանգարանի հիմնական թեման լինելու է նկարչի մանկությունն ու երիտասարդությունը։ Բացի այդ, այցելուները կարող են տեսնել ցուցանմուշներ, որոնք վերաբերում են արդեն տարեց Դալիին։ Թանգարանը գտնվելու է Մոնտուրիոլ փողոցի 20 համարի տանը։ Այդ շենքը կառուցվել է 1898 թվականին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան