Մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի ու Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը։
Նշվում է նաև, որ Զոհրաբ Մնացականյանն առանձին հանդիպել է նաև Սերգեյ Լավրովի հետ։
Հիշեցնենք, որ սա ԱԳ նախարարների առաջին հանդիպումն է Վիեննայում մարտի 29-ին Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո։ Ապրիլի 6-ին Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել էր, որ ԱԳ նախարարների հանդիպումը լինելու է եռակողմ ձևաչափով՝ Սերգեյ Լավրովի մասնակցությամբ։ Լավրովը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցում է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի արտգործնախարար։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին