Բուխարեստ-2019․ Հրանտ Կալաչյանը պարտվել է բրոնզե մեդալի համար գոտեմարտում
Բուխարեստում ավարտին մոտեցող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 72 կգ քաշային Հրանտ Կալաչյանը 3։4 հաշվով զիջել է խորվաթ Դոմինիկ Էտլինգերին։
ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ՝ 72 կգ քաշային Հրանտ Կալաչյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից և տուշեով պարտվել Ռուսաստանը ներկայացնող Աբույազիդ Մանցիգովին: Ռուս ըմբիշը հասել է մինչև եզրափակիչ, ինչը Կալաչյանին հնարավորություն է տվել պայքարը շարունակել։ Սփոփիչ գոտեմարտում Եվրոպայի երիտասարդական չեմպիոն Հրանտ Կալաչյանը 8:4 հաշվով հաղթել է հունգարացի Ռոբերտ Ֆրիտչին՝ իրավունք ձեռք բերելով պայքարելու բրոնզե մեդալի համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ 67 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ վճռորոշ գոտեմարտում հաղթանակի հասնելով սերբ Մատե Նեմեշի նկատմամբ։ Դա հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի 2-րդ մեդալն էր Բուխարեստում կայացած Եվրոպայի առաջնությունում։ Նախօրեին Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր էր դարձել 77 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա