Զելենսկիի շտաբում նշել են Պորոշենկոյի հետ բանավեճի օրն ու վայրը
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին հուսով է իր մրցակից Պյոտր Պորոշենկոյի հետ նախընտրական բանավեճ անցկացնել ապրիլի 19-ին Կիևի «Օլիմպիյսկի մարզադաշտում»։
«Հուսանք, որ նա ամեն դեպքում հնարավորություն կգտնի գալու այնտեղ։ Եթե ոչ, ապա մեզ թվում է, որ Պյոտր Ալեքսեևիչն ուղղակի ուզում է խուսափել այդ բանավեճից», - հայտարարել է Զելենսկիի շտաբի խոսնակը։
Նրա խոսքով, ապրիլի 14-ի մարզադաշտի մոտ պետության գործող ղեկավարի քարոզչական հանրահավաքն էր, այդ օրը որևէ բանավեճ ծրագրված չի եղել։ Զելենսկիի ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ օրենքը չի նախատեսում բանավեճի անցկացումը հենց Հանրային հեռուստատեսության շենքում, ինչպես նշված էր Ուկրաինայի ԿԸՀ որոշման մեջ։
Լենտա.ռու-ի հաղորդմամբ, նախօերին Պորոշենկոն գնացել էր մարզադաշտ Զելենսկիի հետ բանավիճելու և այն անցկացրել միայնակ։ «Օլիմպիյսկիի» վարչակազմից ասել են, որ կողմերից բանավեճի ժամկետի վերաբերյալ տարբեր դիմումներ են ստացել, թեկնածուներն, ամենայն հավանականությամբ, այդպես էլ չեն պայմանավորվել։ Պորոշենկոյի ներկայացուցիչը խնդրել է մարզահամալիրը տրամադրել ապրիլի 14-ի, իսկ Զելենսկիի շտաբը՝ ապրիլի 19-ի համար։
Հարակից հրապարակումներ`
- Պորոշենկոն ապրիլի 14-ին Զելենսկուն կսպասի մարզադաշտում
- Հնարավոր է Տիմոշենկոն լինի Զելենսկու և Պորոշենկոյի բանավեճերի վարողը