Էրդողանը հույս ունի, որ Ստամբուլի ՏԻՄ ընտրությունները կչեղարկվեն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության կենտրոնական և գործադիր խորհրդի (MKYK) նիստի ժամանակ հույս է հայտնել, որ Ստամբուլի ՏԻՄ ընտրությունների արդյունքները կչեղրակվեն։ Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։
«Մի քաղաքում, որտեղ կա 11մլն ընտրող, այդ ինչպե՞ս է, որ ձայների տարբերությունը սկսել է 30 հազարից, իսկ հետո նվազել մինչև 13 հազար։ Հույս ունեմ, որ Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդ (YSK) կչեղարկի Ստամբուլի ընտրությունները։ Եթե ամեն ինչ մնա նման վիճակում, խիղճներս մեզ կտանջի։ Ընտրությունները պիտի նորից անցկացվեն»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան