Հայ սամբիստները 16 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Ապրիլի 12-ից 14-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքի Spyros Kyprianou Sports Center Limassol Polemidia մարզապալատում անցկացվեցին սամբոյի Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնությունները, մասնակցությամբ 1998-2001թթ ծնված ավելի քան 260 մարզիկ-մարզուհիների՝ Ադրբեջանից, Բելոռուսից, Բուլղարիայից, Գերմանիայից, Էստոնիայից Իռլանդիայից, Իսրայելից, Լատվիայից, Լեհաստանից, Լիտվայից, Կիպրոսից, Հայաստանից, Հունաստանից, Մակեդոնիայից,Մոլդովայից, Նիդերլանդներից, Ռումինիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից:
Մեր երկիրը Եվրոպայի առաջնությունում ներկայացրեց 22 մարզիկ:Նրանցից 16-ն արժանացան մեդալների, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Պատանիներ առաջնության հաղթողներ դարձան և ոսկե մեդալներ նվաճեցին Դավիթ Հովսեփյանը /52կգ/ և Արսեն Կարապետյանը /75կգ/
արծաթե մեդալների արժանացան Գևորգ Վարդանյանը /48կգ/ և Մամիկոն Ավետիսյանը /81կգ/
բրոնզե մեդալների՝ Երվանդ Ներսիսյանը /56կգ/, Արամ Աղաջանյանը /60կգ/, Դավիթ Հարությունյանը /+87կգ/ և աղջնակներից՝ Սյուզաննա Կիրակոսյանը /44կգ/:
Այս արդյունքներով մեր պատանեկան հավաքականը գրավեց պատվավոր 2-րդ տեղը:
Երիտասարդների առաջնությունում արծաթե մեդալներ ստացան Կարեն Սարգսյանը /52կգ/, Դավիթ Իսրայելյանը /57կգ/, աղջիկներից՝ Վարսիկ Գրիգորյանը /56կգ/, բրոնզե մեդալներ՝ Վահան Շահբազյանը /48կգ/, Նարեկ Դալլաքյանը /62կգ/, Բորիս Շատվերյանը /74կգ/, Արման Ավանեսյանը /90կգ/, և աղջիկներից՝ Մելինե Մամիկոնյանը /48կգ/:
Մրցավայր էին մեկնել նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Էռնեստ Միրզոյանը, Հայկ Ավետիսյանը, պատվիրակության ղեկավարն է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:
Մեր թիմը հայրենիք կվերադառնա ապրիլի 16-ին առավոտյան 05:20-ին Մոսկվա-Երևան չվերթով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա