Մանվել Գրիգորյանի պաշտպանները նոր միջնորդություն են ներկայացրել
ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպաններն այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ կայացած դատական նիստում միջնորդեցին 10 միլիոն դրամ գրավի դիմաց նրան ազատ արձակել:
Դատավորը ժամանակ է տրամադրել գործով քննիչին իր առարկությունները ներկայացնելու համար: Հաջորդ դատական նիստը ապրիլի 19-ին է։
Մ. Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս անգամ էլ իրենց միջնորդությունը կմերժվի. «Դա պայմանավորված է կոնկրետ դատավորի տրամադրվածությամբ, վերաբերմունքով, որը որ ակնհայտորեն չի էլ թաքցվում։ Որևէ նոր բան չի կարող տեղի ունենալ»։
Ա. Մկրտչյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանը դեռ քաղաքացիական հիվանդանոցում է ։
Մ. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:
Նա կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել է։
Պաշտպանների փափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդությունները նախկինում մերժվել են։
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանավորված
- Փաստաբան. Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի եզրակացության տակ ստորագրել է մի անձ, ով ազատված է եղել պաշտոնից
- Մանվել Գրիգորյանի փաստաբան. Խախտումները քրոնիկ են դարձել
- Մանվել Գրիգորյանը կրկին տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ
- ՄԻԵԴ-ը հետաձգել է Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը
- ՀՔԾ-ն չի մեկնաբանում Մանվել Գրիգորյանի՝ ցուցմունք տալուց հրաժարվելու լուրը
- Մանվել Գրիգորյանի գործով մինչև մարտի 11-ը կողմերին ժամանակ է տրվել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին