«Ֆանտաստիկ գազանները» վտանգված են Ջոնի Դեպի ընտանեկան խնդիրների պատճառով
Ամերիկյան Warner Bros. կինոստուդիայի ղեկավարությունն անհանգստություն է հայտնել, որ հոլիվուդյան դերասան Ջոնի Դեպի անձնական խնդիրները կարող են բացասաբար անդրադառնալ առաջիկա «Ֆանտաստիկ գազաններ» ֆիլմի երրորդ մասի նկարահանումների վրա։
inforeactor.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Screen Rant ինտերնետ-պորտալը։ Ընկերության ներսում աշխատողները հայտնել են, որ շատ կանայք, որոնք կինոստուդիայում ղեկավար պաշտոններ են զբաղեցնում, անհանգիստ են ամերիկացի դերասանի հետ աշխատելու հարցում։ Նրանք ենթադրում են, որ տեղի ունեցող ամեն ինչ կարող է ազդել Warner Bros.-ի աշխատակիցների ոգու վրա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջոնի Դեպի նախկին կինը՝ ամերիկացի դերասանուհի Էմբեր Հերդը, պատմել էր, թե ինչպես է դերասանը իր նկառմամբ բռնություն գործադրել։
Հարակից հրապարակումներ`
- Ջոնի Դեպի նախկին կինը՝ նրա «հրեշավոր» լինելու մասին
- Universal-ն ազատել է Ջոնի Դեպին
- Ջոնի Դեփը պատմել է նախկին կնոջ և Իլոն Մասկի սիրավեպի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա