Ֆրանսիացի պատգամավորին սպառնում են՝ հայերի ցեղասպանության օրվա հետ կապված
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ ուրբաթ օրը միջադեպ էր տեղի ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ու Ֆրանսիայի պատգամավոր Սոնյա Քրիմի միջև՝ ապրիլի 24-ին Հայերի ցեղասպանութան հիշատակման օրվա պատճառով։
Մինչ այդ, ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, Թուրքիայի պատգամավոր Մուստաֆա Շենթոփը քննադատել էր Մակրոնի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում հիշատակման օր հայտարարելը՝ Փարիզին մեղադրելով «պատմությունը մանիպուլացնելու մեջ»։ Շենթոփը նաև հիշաեցրել էր Ալժիրում կատարված կոտորածը, երբ այն դեռևս ֆրանսիական գաղութ էր, և Ռուանդայում, որի կառավարությունը մեղադրում էր Փարիզին 1994 թ. կոտորածների մեջ ներգրավվելու համար:
Սոնյա Քրիմին, Մակրոնի կուսակցությունից, քննադատել էր այդ մեկնաբանությունները՝ նշելով, որ ցնցված է, ինչն առաջացրել է Չավուշօղլուի կտրուկ պատասխանը։
«Ցեղասպանության և պատմության առումով Ֆրանսիան վերջին երկիրն է, որ կարող է դաս տալ Թուրքիային, և մենք չենք մոռացել այն, ինչ տեղի ունեցավ Ռուանդայում ու Ալժիրում», - ասել էր Չավուշօղլուն, ինչին ի պատասխան, ինչպես հայտնում էին ԶԼՄ-ները, Ֆրանսիայի պատվիրակությունը լքել էր դահլիճը։
«Երբ ամբարտավան Մևլութ Չավուշօղլուն դասեր է տալիս ամբարտավանության ու քաղաքավարության մասին՝ առանց որևէ հարգանքի»,-անդրադառնալով միջադեպին թվիթերում գրել էր Սոնյա Քրիմին։
Այս գրառմանը պատասխանում է Թուրքիայի նախագահի մամլո խոսնակը՝ տարածելով Anadolu գործակալության «Ֆրանսիայի պատմության մութ հետքերը» հոդվածն ու գրում. «Ոչ իրենց գաղութային անցյալը, ոչ էլ նրանց ինքնակենտրոնացված ներկան չեն երաշխավորում նրանց բարոյական առավելությունը»:
Այս միջադեպից հետո ֆրանսիացի պատգամավորը սպառնալիքներ է ստանում ու նրա դեմ սկսվում է, ինչպես ինքն է նշել ֆեյսբուքյան լայվով, ֆեյք նյուզի արշավ։ Սոնյա Քրիմին, ով արմատներով թունիսցի է, նշում է, որ կեղծ տեսանյութեր են տարածվում՝ արաբերեն թարգմանություններով ու հարց բարձրացնում, թե ինչու են թուրքերն այդպես վարվել, ենթադրելով, որ ինչ-որ ծրագիր ունեն արաբական երկրներում։
Սոնյա Քրիմին նշում է, որ դահլիճում ինքը խոսելու իրավունք չի ունեցել, վիրավորվելով, Ֆրանսիայի ողջ Ֆրանսիայի պատվիրակությունը լքել է դահլիճը։
Քրիմին բացատրում է նաև համտեքստն ու ասում, որ ողջ օրը Թուրքիայի ներկայացուցիչներն իրենց ասել են, թե ինչ պետք է անել, ինչ պետք է մտածել, «այն բոլոր պատմաբանները, որ ասում են՝ տեղի է ունեցել հայերի ցեղասպանություն, դրանք լավ պատմաբաններ չեն, լավ պատմաբաններն այստեղ են, դուք պետք է լսեք մեր պատմությունը»։
Սոնյա Քրիմին նշում է, որ վերադառնալու է Ֆրանսիա ու ներկա է լինելու ապրիլի 24-ին Փարիզում հայերի ցեղասպանության հիշատակման միջոցառմանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան