Աստվածամոր տաճարի հրդեհի հետ միաժամանակ հրդեհ է բռնկվել Երուսաղեմի Տաճարի լեռան վրա
Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի հետ միաժամանակ հրդեհ է բռնկվել Երուսաղեմի Տաճարի լեռան վրա։
Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, հրդեհն, ի սկզբանե, բռնկվել է Տաճարի լեռան վրա գտնվող Ալ-Ակսա մզկիթի պահակասենյակում։ Այս տեղեկությունը հաստատել է Ալ-Ակսա մզկիթի անվտանգության աշխատակիցը։ Համացանցում են հայտնվել նաև տեսանյութեր։
Երուսաղեմի հրշեջ փրկարարներին հաջողվել է վերահսկել կրակը։ Ներկայումս տարածքը փակ է ու հրդեհի պատճառն էլ հայտնի չէ։ Մզկիթի ներսի հատվածը չի վնասվել։
Հաղորդվում է, որ Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը ստվերել է Ալ-Ակսա մզկիթի հրդեհը։
Նշենք, որ Ալ-Ակսա մզկիթը մուսուլմանների երեք գլխավոր սրբավայրերից մեկն է։ Այն տեղակայված է Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմի Հին քաղաքում՝ Տաճարի լեռան վրա։ Տեղավորում է մինչև 5000 մարդ։ Մուհամմադ մարգարեն, ըստ ավանդույթի, տեղափոխվել էր Մեքքայից ալ-Ակսա մզկիթ «Գիշերային ճամփորդության» ընթացքում՝ ալ-Բուրակ ձիու վրա։ Իսլամական ավանդույթում նշվում է, որ սկզբում Մուհամմադը հավատացյալներին աղոթքի ուղղության էր հրավիրում Երուսաղեմի այս մզկիթը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան