Ընդդիմությունը շատ բան կարող է ասել. Արարատ Միրզոյանի պատասխանը ընդդիմությանը
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը «Իմ քայլը» խմբակցության աշխատանքը դրական է գնահատում։
«Խորհրդարանական մեծամասնությունը բավականին լուրջ աշխատանք է իրականացնում»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահը։
Դիտարկմանը, թե ընդդիմությունը հակառակն է պնդում, ասում է՝ «գործ արեք», Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Ընդդիմությունը շատ բան կարող է ասել, ընդդիմությունը բերում է մի առաջարկ, որ թե ինքը լինի կառավարություն և այդ առաջարկն ընդունի, տեսնենք ոնց են աշխատելու: Իսկ որոշ դեպքերում բերում է ռացիոնալ առաջարկներ, որոնք դրական արձագանք են գտնում մեծամասնության կողմից»։
Նա միաժամանակ ասաց, որ ընդդիմության բազմաթիվ նախաձեռնություններ արժանացել են դրական վերաբերմունքի, դարձել են օրենք:
«Իսկ այդպիսի բան կա՞, որ ընդդիմության օրենսդրական բոլոր նախաձեռնությունները պետք է դառնան օրենք, որ մեծամասնությունը պիտի կողմ քվեարկի: Նույնիսկ մեծամասնության բոլոր առաջարկները չեն դառնում օրենք»,- ընդգծեց Արարատ Միրզոյանը։
Ըստ նրա՝ տարբեր շրջանակների կողմից միտում կա փորձել չտեսնել լավը և նույնիսկ որոշ դեպքերում ավելացնել ոչ հավաստի ինֆորմացիան, կամ եղածն այլ կերպ ներկայացնել. «Չգիտե՞ք, որ այդ մանիպուլյացիաները շարունակվում են»։
Հարակից հրապարակումներ`
- Պատգամավորը խոսքն ուղղեց իր անունը բառախաղի ենթարկած Նաիրա Զոհրաբյանին
- Լռելու և լռեցնելու կռիվ ԱԺ-ում. Դուք ա, դու չի ձեզ համար
- Համազասպ, մի քիչ զուսպ եղեք. Նարիա Զոհրաբյանը՝ պատգամավորին