Արթուր Ղազինյան. Նախորդ իշխանության ժամանակ նույն երևույթը դատապարտվում էր, իսկ այժմ` ողջունվում
Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, «Մեկ Հայաստան» ցենտրիստական կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանի գնահատմամբ, այս նախագծով Փաշինյանի կողմից այդքան քննադատված սուպերվարչապետական համակարգը որևէ փոփոխության չի ենթարկվում:
«Տարակուսանք է առաջացնում գործող իշխանության կողմնակիցների արձագանքը այս երևույթի նկատմամբ, այն է «ուրեմն այդպես է պետք», «Վարչապետը գիտի, թե ինչ է անում» և այլն:
Սիրելի քաղաքացիներ, միթե այդքան դժվար է հասկանալ, որ սուպերվարչապետական համակարգը հակասում է խորհրդարանական կառավարման համակարգի սկզբունքներին և կանոններին, հակաժողովրդավարական է, խախտում է իշխանությունների բաժանման սկզբունքը, խաթարում է իշխանության ճյուղերի միջև զսպումների և հակակշիռների համակարգի բնականոն և արդյունավետ գործողությունը, և վերջապես, չափից դուրս մեծ իշխանություն է կենտրոնացնում մեկ անձի ձեռքերում:
Նախորդ իշխանության ժամանակ այս երևույթը քննադատվում ու դատապարտվում էր, իսկ այժմ` պաշտպանվում ու ողջունվում:
Սա երկակի և եռակի ստանդարտների անթույլատրելի կիրառում է, որի հետևանքով տուժում է մեր երիտասարդ ու դեռևս խոցելի պետականությունը»,-գրել է Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Ղազինյան. Աննախադեպ բարենպաստ իրավիճակ է ձևավորել Արցախյան հակամարտության կարգավորման հարցում
- Ղազինյան. Եթե Փաշինյանի հայտարարությունը համաձայնեցված չէ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հետ, ապա սարսափում եմ մտածել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ
- Ղազինյան. Փորձում եմ հիշել, եղա՞ն արդյոք մարդիկ, որոնք հրաժարվեցին առաջարկված պաշտոններից
- Արթուր Ղազինյան. Նոր կառավարությունն իրեն դուրս է դնում հաշվետվողականության տիրույթից
- Արթուր Ղազինյան. Իսաևի հետ Փաշինյանի հանդիպումը ոչ մի կերպ չի տեղավորվում քաղաքական կոռեկտության սահմաններում
- Կառավարությունը պահպանում է նախորդ վարչակարգի սուպերվարչապետական համակարգը. Մարուքյան