Գարեգին Բ Կաթողիկոսը զորակցություն է հայտնել Փարիզի ժողովրդին և կաթոլիկ քույր եկեղեցուն
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն զորակցություն է հայտնել Ֆրանսիացիներին՝ Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհի կապակցությամբ։
«Սրտի խորը ցավով ենք հետևում Փարիզում տեղի ունեցող ողբերգությանը։
Սուրբ Աստվածամոր տաճարը քրիստոնեական հավատի բազմադարյա վկայարաններից է, իր պատմական առաքելության հետ մեկտեղ մեր ժամանակներում նաև կարևոր խորհրդանիշը Ֆրանսիայի բարեկամ մեր երկրի։
Մեր աղոթական զորակցությունն ենք հայտնում Փարիզի ժողովրդին և Կաթոլիկ մեր Քույր Եկեղեցուն»,-ասվում է Գարեգին Բ Կաթողիկոսի ուղերձում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան