Ձեր հարցին պատասխանելու համար պետք է նստեմ և հասկանամ, թե ինչ իրավիճակ է երկրում. Գոռ Հովհաննիսյան
Խորհրդարանում ՍԴ դատավոր ընտրելու հարցի քննարկման ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանին հարցրեց, թե նա որպես իրավաբան ինչ պատկերացում ունի անցումային արդարադատության մասին։
Թեկնածուն պատասխանեց, որ ինքը ոլորտի մասնագետ չէ, մանրամասներին չի տիրապետում և իր գիտելիքներն անցումային արդարադատության վերաբերյալ շատ մակերեսային են։
«Իմ պատկերացմամբ անցումային արդարադատությունը մի գործընթաց է, որը պետք է տեղի ունենա նախօրոք, հստակ որոշված ժամանակահատվածում։ Սովորաբար անցումային արդարադատության գործիքներ կիրառում են կամ զինված ընդհարումների ժամանակ, կա՛մ մարդու իրավունքների խախտումների դեպքում, կամ դիկտատուրայի ռեժիմի տապալման ժամանակ։ Հաշվի առնելով, որ անցումային իրավիճակը յուրաքանչյուր երկրում եզակի է, Ձեր հարցին պատասխանելու համար պետք է նստեմ և հասկանամ, թե ինչ իրավիճակ է երկրում»,- նշեց Գոռ Հովհաննիսյանը։
Պատգամավորն արձագանքեց, որ իրեն չգոհացրեց թեկնածուի պատասխանը։
Նույն խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ցանկացավ թեկնածուի կարծիքն իմանալ Մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված, թե արդյոք սահմանադրական կարգի տապալում եղե՞լ է։
«Առանց գործի նյութերին մանրամասն ծանոթ լինելու, զուտ որքանով տեղյակ եմ լուրերից, թե ինչ է կատարվել, կարող եմ ասել, որ հավաքները ցրելիս զոհվել է տասը մարդ, արդեն հիմք է տալիս ենթադրելու, որ բոլոր դեպքերում պետության գործողությունները, ամենայն հավանականությամբ, չեն եղել համաչափ»:
Հարակից հրապարակումներ`
- Երբեք քաղաքական որևէ կուսակցության չեմ հարել. ՍԴ դատավորի թեկնածու
- ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը հանդիպել է «Իմ քայլի» պատգամավորների հետ
- Նախագահը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին