
Դավիթ Սանասարյանը քրեական գործով ներգրավվել է որպես կասկածյալ
Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցներին վերաբերող քրեական գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ներգրավվել է որպես կասկածյալ: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին, հաղորդում է «Փաստինֆոն»։
Լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ մամուլի կենտրոնից ոչ հերքել և ոչ էլ հաստատել են՝ խոստանալով ավելի ուշ պատասխանել։
Նշվում է, որ ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերևույթ ապօրինի միջամտելու և օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու դեպքերի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Սանասարյանը հարցաքննվեց
- Սանասարյան. Եղել են խաղի կանոններ, որոնք իրացնելով արվել են շատ խախտումներ, չարաշահումներ
- Դավիթ Սանասարյան. Գլխիս կուտակվող սև ամպերն ինձ չեն անհանգստացնում
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին