Մ19 Եվրո-2019-ի մեկնարկին մնաց 90 օր
Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2019 թ. առաջնության մեկնարկից 90 օր առաջ, կայացել է հերթական հետաքրքիր միջոցառումը. գրում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Քանի որ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության՝ Հայաստանում անցկացնելու հիմնական նպատակներից մեկը մասսայական ֆուտբոլի զարգացումն է, Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայում տրվել է մասսայական ֆուտբոլի միջոցառումների լայնածավալ շարքից առաջինի մեկնարկը:
Միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանի Մ19 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը, թիմի ավագ Արսեն Եղիազարյանը և կիսապաշտպան Սերգեյ Մկրտչյանը: