Թուրքիայում թաքստոցներում ապրող 30.000 կին չի մասնակցել ՏԻՄ ընտրություններին
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրություններին Թուրքիայի ապաստարաններում բնակվող 30.000 կին չի մասնակցել ընտրություններին: Այս մասին տեղեկանում ենք Էրմենիհաբերից։
Ենթադրվում է, որ այդ կանայք չեն գնացել ընտրությունների անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ մտվախություն են ունեցել, որ հանկարծ կարող է իրենց քվեարկության վայրի մասին նշվի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում:
Ստամբուլի կանանց իրավունքների կենտրոնի նախագահ, փաստաբան Շյուքրան Էրօղլուն հայտնել է, որ որևէ վիճակագրական տեղեկություն չունի, թե այդ կանանցից քանիսն են քվեարկել, սակայն նշել է, որ այդքան էլ հավանական չէ, որ մասնակցել են ընտրություններին:
Փաստաբան Էրօղլուի խոսքով` ասպաստարաններում բնակվող կանանց թիվը 30.000, որից 12-13.000-ը կարծում է, որ Ստամբուլում են բնակվում:
Նշենք, որ Թուրքիայում մահվան սպառնալիքից և բռնությունից խուսափելու համար իրենց տունը լքած կանանց 3 ամսով թաքստոց է տրամադրվում, որից հետո այս ապաստարաններում ապրելու իրավունքը կարող են երկարեցնել ևս 3 ամսով: Ընդհանուր առմամբ Թուրքիայում կանանց 144 ապաստարան կա: