Բրիտանիայի ԱԳՆ-ն խոստացել է Էկվադորի նախագահին չարտահանձնել Ասանժին
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը և նրա նախորդ Բորիս Ջոնսոնը Էկվադորի նախագահին խոստացել են, որ Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին չեն արտահանձնի այն երկրին, որտեղ նրան սպառնում է մահապատիժ։ vesti.ru-ի հաղորդմամբ, դրա մասին է վկայում նամակը, որը հրապարակել է Գարդիանը։
ԱԳ նախկին և ներկա նախարարների նամակների տեքստները Լենին Մորենոյին նույնական են։ Փաստաթղթում նշված է. «Ես կարող եմ հաստատել, որ բրիտանական օրենսդրության համաձայն մարդը չի կարող արտահանձնվել, եթե համապատասխան անձը կենթարկվի մահապատժի»։
Ջուլիան Ասանժը ձերբակալվել է այն բանից հետո, երբ Էկվադորի իշխանությունները զրկել են նրան քաղաքական ապաստանից։ Լրագրողը Լոնդոնում՝ Էկվադորի դեսպանատանն անցկացրել է գրեթե յոթ տարի։ Այժմ դատարանը պետք է որոշում ընդունի նրա՝ ԱՄՆ արտաքսման վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ապրիլի 10-ին ձերբակակել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին։ 2012-ի ամռանը Ասանժը ապաստան էր խնդրել Էկվադորի ԱԳՆ-ից, որպեսզի խուսափի Շվեդիա արտահանձնումից, որտեղ նա մեղադրվում էր սեռական բնույթի հանցագործությունների մեջ, կամ ԱՄՆ, որտեղ նա կարող էր բանտարկվել լրտեսության համար:
Հարակից հրապարակումներ`
- Ֆեյսբուքն արգելափակել է Ասանժին ապաստան տված Էկվադորի նախկին նախագահի հաշիվը
- Ջուլիան Ասանժը հատկապես վտանգավոր հանցագործների բանտում է
- Մեծ Բրիտանիան հայտնել է, թե երբ Ասանժին կարտահանձնի ԱՄՆ
- Ասանժի հետ կապված իրավիճակը վտանգավոր է լրագրության համար. Human Rights Watch
- Ասանժին ձերբակալել են ԱՄՆ արտահանձնելու համար. WikiLeaks
- Ջուլիան Ասանժին ձերբակալել են
- Ջուլիան Ասանժը հայտարարել է մահացու սպառնալիքի մասին
- Ջուլիան Ասանժը նոր անձնագիր է ստացել
- Ջուլիա Ռոբերտսը 100 հազար դոլարով գնել է ֆուտբոլի աշխարհի առաջնություն տոմսեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան