Ոստիկանությունը ձերբակալել է զինված խումբ, որը Զելենսկու տան մոտ հարձակում էր նախապատրաստում
Ապրիլի 15-ին Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու տան մոտակայքոմ զինված մարդկանց խումբ է ձերբակալել, որը պատրաստվում էր վրեժի դրդապատճառներով հարձակում իրականացնել։ Այս մասին, ինչպես գրում է ուկրաինական Strana կայքը, ֆեյսբուքյան էջում գրել է Ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն։
Գերաշչենկոն գրել է, որ այս խումբը Toyota Prado-ն զինել էր հատուկ օպերացիայի համար, «ավազակներին ձերբակալել են ու փրկել մարդկանց կյանքը»։
Ոստիկանությունը ստուգում է տեղեկությունները, թե ինչու էր այդ խումբը, զինված խոշոր տրամաչափի գնդացիներով, գտնվել նախագահի թեկնածուներից մեկի՝ Կիևի մոտակայքում գտնվող տան մոտ։
Ովքեր են ձերբակալվածները, քանիսն են նրանք, չի հաղորդվում ու հանդիսանում է հետաքննության գաղտնիք: Տուժածներ չկան:
Բացի այդ, իրավապահ մարմինների աշխատակիցները կարծում են, որ զինված խումբը ծրագրել էր մեկից ավելի հանցագործություններ, սակայն չեն մեկնաբանում, թե արդյո՞ք սա Զելենսկու դեմ մահափորձի նախապատրաստություն էր:
Զինված խմբի ձերբակալման լուրը հաստատել է նաև Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն, սակայն նշել է, որ թիրախը եղել է ոչ թե Զելենսկին, այլ Լվովի քրեական հեղինակություններից մեկը։