Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի հաջորդ դատական նիստը նշանակվեց 5 ամիս անց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց՝ պատասխանող կողմի բացակայության պատճառով:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 26-ին՝ պատասխանող կողմին պատշաճ ծանուցում ապահովելու նպատակով: Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը հայցադիմում է ներկայացրել դատարան զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով:
Հայցադիմումը դատարան է մուտք եղել 2018 թվականի նոյեմբերի 13-ին, այն ներկայացնելու հիմք է հանդիսացել Սիլվա Համբարձումյանի կողմից 02.11.2018 թվականին «Հայացք» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ հնչեցված հետևյալ արտահայտությունը․ «Ես 2008 թվականին խոշոր գործարք եմ արել արաբների հետ և ինձ չխանգարելու համար վճարել եմ և՛ հանրապետության նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին և՛ ...»:
Հարակից հրապարակումներ`
- Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համաբարձումյանի գործով նախնական դատական նիստը՝ այսօր
- Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով դատական առաջին նիստը նշանակվել է
- Սիլվա Համբարձումյանը նոր անուններ չի տա
- Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի հայց է ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին