Սաակաշվիլին տեսաուղերձ է հղել Զելինսկուն ու խորհուրդներ տվել
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապես Միխեիլ Սաակաշվիլին տեսաուղերձ է հղել Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած Վլադիմիր Զելենսկուն։
Սաակաշվիլին նշել է, Պորոշենկոյի ժամանակն անցնել է, չնայած Զելինսկու դեմ օգտագործված կեղտոտ մեթոդների Զելինսկին Ուկրիանայի հաջորդ նախագահն է։
Վրաստանի նախկին նախագահը նաև մի քանի խորհուրդներ է տվել, օրինակ, թե ինչպես կարելի է պայքարել կոռուպցիայի դեմ։ Ներկայացրել է իր փորձը Վրաստանում, թե ինչպես է աշխատանքից ազատել հին դատախազներին, ոստիկաններին, իսկ պետական համակարգի վրա ազդեցություն ունեցող օրենքով գողերին բանտ է նստացրել։
«Դա մեր ռեֆորմների սկիզբն էր, դրանից հետո մեզ հաջողվեց զարգացնել տնտեսությունը, ավելացնել բյուջեն, բարելավել բնակչության կենսամակարդակը։ Ուկրաինայում էլ նման պատմական հնարավորություն կար, բայց իմ ընկեր Յուշենկոն բաց թողեց դա»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլին պահանջել է Պորոշենկոյից վերադարձնել իր ուկրաինական անձնագիրը
- Ե՞րբ Սաակաշվիլին կվերադառնա Ուկրաինա
- Ուկրաինայի ԿԸՀ-ն պաշտոնապես հայտարարեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլ
- Ուկրաինայի ընտրություններում առաջատարը շարունակում է մնալ շոումեն Վլադիմիր Զելենսկին