Փաշինյանը ցավակցական նամակ է հղել Էմանուել Մակրոնին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ցավակցական նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի կապակցությամբ:
Նամակում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո´պարոն Նախագահ,
Ցնցված ենք Փարիզում տեղի ունեցած ողբերգությամբ: Փարիզի Աստվածամոր տաճարը եվրոպական քաղաքակրթության և ողջ քրիստոնեական աշխարհի ամենանշանակալից և սիրված խորհրդանիշներից է: Հայերիս համար այն ֆրանսիական մշակույթի և հոգևոր ժառանգության յուրատեսակ մարմնավորումն է, որի հետ մենք նույնացրել ենք Փարիզն ու նրա բազմադարյա պատմությունը:
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում ֆրանսիացիներին և կիսում նրանց զգացմունքները:
Միաժամանակ լիահույս ենք, որ բոլորիս համատեղ ջանքերով կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր՝ տաճարի նախկին տեսքը վերականգնելու նպատակով»։
Հարակից հրապարակումներ`
- Փարիզի Աստվածամոր տաճարը՝ հրդեհից հետո
- Բեռնար Առնոն 200 մլն եվրո կտրամադրի Աստվածամոր տաճարի վերակառուցման համար
- Փարիզի Աստվածամոր տաճարի արվեստի գործերը կփոխանցվեն Լուվրին
- Ճապոնիան կդիտարկի Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհից հետո Ֆրանսիային օգնելու հարցը
- Ապրիլի 22-ին Աստվածամոր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագ էր նախատեսված
- Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար կպահանջվի առնվազն 10 տարի
- Աստվածամոր տաճարի հրդեհի հետ միաժամանակ հրդեհ է բռնկվել Երուսաղեմի Տաճարի լեռան վրա
- Նիկոլ Փաշինյան. Հայաստանը կիսում է Ֆրանսիայի զգացմունքները
- Ֆրանսիացի միլիարդատեր Պինոների ընտանիքը 100մլն եվրո է խոստացել Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման համար
- Փարիզի Աստվածամոր տաճարն այրվում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան