Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համաբարձումյանի գործով նախնական դատական նիստը՝ այսօր
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ (Արաբկիր նստավայր) նախագահությամբ Էդիկ Ավետիսյանի, այսօր՝ ժամը 12:00֊ին, տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռուբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համաբարձումյանի գործով նախնական դատական նիստը: Հայտնում են Քոչարյանի պաշտպանական խմբից։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը հայցադիմում է ներկայացրել դատարան զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով:
Հայցադիմումը դատարան է մուտք եղել 2018 թվականի նոյեմբերի 13-ին, այն ներկայացնելու հիմք է հանդիսացել Սիլվա Համբարձումյանի կողմից 02.11.2018 թվականին «Հայացք» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ հնչեցված հետևյալ արտահայտությունը․ «Ես 2008 թվականին խոշոր գործարք եմ արել արաբների հետ և ինձ չխանգարելու համար վճարել եմ և՛ հանրապետության նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին և՛ ...»:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով դատական առաջին նիստը նշանակվել է
- Սիլվա Համբարձումյանը նոր անուններ չի տա
- Դատավոր Էդիկ Ավետիսյանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի
- Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի հայց է ներկայացրել