
Վանեցյան. Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը հայտնի է
Ազգային անվտանգության ծառայությանը հայտնի է, թե որտեղ է գտնվում ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը։
«Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, աշխատանքներ կկատարվեն, հետո կիմանաք»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Հարակից հրապարակումներ`
- Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՀՔԾ
- «Ժողովուրդ». Միհրան Պողոսյանը կրկին հրավիրվել է ՀՔԾ
- «Ժողովուրդ». Միհրան Պողոսյանի շուրջ օղակը գնալով սեղմվում է
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին