Ղրիմում Այվազովսկու պատկերասրահի հիմքի վրա կստեղծվի թանգարանային թաղամաս
Ղրիմի Թեոդոսիա քաղաքում առաջիկա երկու տարիների ընթացքում Հովհաննես Այվազովսկու թանգարանի հիմքի վրա կստեղծվի միասնական թանգարանային թաղամաս։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին գրել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսենովը։ Նա նշել է, որ Ղրիմ է եկել Տրետյակովյան պատկերասրահի հայտնի մասնագետներ թանգարանի ֆոնդի փորձագիտական գնահատման համար։
«Նմանատիպ ծրագիր չի եղել ոչ Ղրիմում, ոչ Ռուսաստանի հարավում»,- գրել է Ակսենովը։
Հաղորդվում է, որ Թանգարանային թաղամասը ստեղծվում է դաշնային նպատակային ծրագրով, միջոցների մի մասը հատկացնում է մշակույթի նախարարությունը, բայց Այվազովսկու պատկերասրահն ու նրա քրոջ տունը մնում են Թեոդոսիայի սեփականությունը։
Պատկերասրահը գործում է այն տանը, որը կառուցվել է Այվազովսկու նախագծով 1848 թվականին։ Ավելի ուշ նկարիչը դրան կից կառուցել է մեծ ցուցասրահ։ Ամբողջ աշխարհում ծովանկարչի ամենամեծ հավաքածուն հենց Այվազովսկու պատկերասրահում է գտնվում՝ ավելի քան 400 գեղանկարչական և գրաֆիկական աշխատանք։
Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես: Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Նրա՝ որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։ Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ: Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։ Հ.Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացուխոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն ։
Հարակից հրապարակումներ`
- Այվազովսկու և այլ հայտնի արվեստագետների հազվագյուտ աշխատանքներ կներկայացվեն Պետերբուրգում
- Ճապոնացիները խնդրել են երկրորդ անգամ ցուցադրել Այվազովսկու «Իններորդ ալիք» կտավը
- Այվազովսկու անվան պատկերասրահի հավաքածուն կթվայնացվի
- Սիմֆերոպոլի օդանավակայանում հնարավոր է հայտնվի Այվազովսկու բնօրինակ կտավներից
- Սիմֆերոպոլի օդանավակայանը կկրի Այվազովսկու անունը
- Մոսկվայում բացվելու է Այվազովսկու նկարների և Բուլգակովի ձեռագրերի ցուցահանդեսը
- Այվազովսկու պատկերասրահը մնում է Ղրիմի սեփականությունը
- Առաջարկվել է Սիմֆերոպոլի օդանավակայանն անվանել ի պատիվ Այվազովսկու կամ Գրինի
- Այվազովսկին պատկանում է աշխարհին. Ռուսական պետական թանգարանի տնօրեն
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին