Ֆրանսիացի միլիարդատեր Պինոների ընտանիքը 100մլն եվրո է խոստացել Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման համար
Ֆրանսիացի միլիարդատեր Ֆրանսուա-Անրի Պինոն հայտարարել է, որ իր ընտանիքը 100 միլիոն եվրո կնվիրաբերի Փարիզի Աստվածամոր տաճարի (Նոտղը Դամ դը Պաղի) վերակառուցմանը՝ նախօրեի երեկոյան պատմական կառույցի այրվելուց հետո, որի արդյունքում տաճարի մեծ մասը վնասվել է։ Հայտնում է buzz feed news-ը։
«Հայրս՝ Ֆրանսուա Պինոն, և ես որոշել ենք Արտեմիս ֆոնդից 100 մլն եվրո գումար փոխանցել, որպեսզի մասնակցենք Նոտղը Դամի ամբողջական վերակառուցման համար անհրաժեշտ ջանքերին», - գրել է Պինոն:
Ֆրանսուա-Անրի Պինոն հանդիսանում է Kering միջազգային շքեղ խմբի նախագահ և գլխավոր գործադիր տնօրենը, որն իր մեջ ներառում է Gucci-ին և Saint Laurent-ը, ֆրանսիական Artémis ընկերության նախագահն է, որին է պատկանում նաև Christie's աճուրդների տունը:
Նշենք, որ Ֆրանսուա-Անրի Պինոն հոլիվուդյան դերասանուհի Սալմա Հայեկի ամուսինն է։
Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնն էլ երկուշաբթի ուշ երեկոյան հայտարարեց, որ մտադիր է սկսել ազգային դրամահավաք՝ վերակառուցելու դարավոր տաճարը:
800-ամյա պատմություն ունեցող Նոտղը Դամը մեծածավալ ու թանկարժեք վերանորոգման մեջ էր։ Այն ֆրանսիական գոթական ճարտարապետության լավագույն օրինակներից մեկն է:
Հաղորդվում է, որ հնարավոր է եղել փրկել տաճարի արվեստի գործերը, սակայն տաճարի երեք վիտրաժները՝ արևմտյան (1225թ.), հյուսիսային ու հարավային (1250թ.), կրակի տաքությունից պայթել են։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան