
Հայ սակրավորները Սիրիայում 10 հազար քառակուսի մետրից ավելի տարածք են ականազերծել
Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ հումանիտար առաքելություն իրականացնող անձնակազմի սակրավորները մի քանի օր տևած պարապմունքներից և Հալեպի բնակիչներին պատկանող տարածքներում տեխնիկական տեղազննություններ կատարելուց հետո շարունակում են ականազերծման աշխատանքները:
Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնն» ամենօրյա կապի մեջ է խմբի ղեկավար Արա Մարտիրոսյանի հետ:
Նրա փոխանցմամբ՝ հանդիպում են և հակատանկային, և հակահետևակային ականների, քիչ չեն նաև ինքնաշեն ականները: Ականազերծման աշխատանքները կատարվում են միջազգային չափորոշիչներին համապատասխան: Ընդհանուր առմամբ՝ 10 հազար քառակուսի մետրից ավելի տարածք է ականազերծվել:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում վիրավորում ստացած հայ սակրավորին տեղափոխել են Մոսկվա
- Սիրիայում վիրավորված հայ սակրավորի ոտնաթաթն ամպուտացվել է
- Սիրիացի սակրավորները սկսել են Հալեպի ականազերծումը