Ծառուկյան. Բոլորը տոռմուզները քաշել, կանգ են առել
«Մենք ասել ենք, որ հեղափոխությունից հետո անհրաժեշտ է տնտեսական հեղափոխություն»,-ԱԺ-ում լրագրողների հետ ճապեզրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
Նա ասաց, առկա լարվածությամբ ու խնդիրներով է պայմանավորված, որ ավելի հաճախ է խորհրդարան գալիս, մտահոգ է երկրի ու ժողովրդի համար։
«Եթե մենք ուզում ենք ներգաղթ լինի, ապա պետք է ստեղծենք բարենպաստ պայմաններ։ Բոլորը պատրաստվել էին գալու, կարաք հարցնեք մեր սփյուռքահայերին։ Բոլորը տոռմուզները քաշել, կանգ են առել։ Բոլորը պատրաստ էին գալու, բայց տեսնելով, ասենք թե աշխատատեղ չկա, հնարավորություն չկա, հիմա նորից դրել են օպտիմալացում»,-ասաց նա։
Ծառուկյանը դեմ է, երբ մեծ Սփյուռք ունեցող երկրում կրճատում են այդ նախարարությունը։ Պնդում է, պետք է նախարարությունը գործեր ու հայրենադարձության նոր ծրագրեր իրականացներ։
«Մենք Սփյուռքահայությանը պետք է համախմբենք, ծրագրար իրականացնենք, հզորացում, զարգացում ունենանք։ Հարկավոր է համախմբվել, միասնական գործունեություն ծավալենք, որ այս վիճակից դուրս գանք»,-ասաց նա։