
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին
Ապրիլի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին:
ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջանակներում ՀՀ-ում իրականացվող նախագծերին առնչվող հարցեր, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հնարավոր համագործակցության հեռանկարները:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հետագա համագործակցությունը շարունակել տարեկան ծրագրային ձևաչափով:
Հարակից հրապարակումներ`
- Հայ սակրավորները Սիրիայում 10 հազար քառակուսի մետրից ավելի տարածք են ականազերծել
- Դավիթ Տոնոյանը՝ Սիրիայում հումանիտար առաքելության ներկայացուցիչների պայմանների մասին