Երբեք քաղաքական որևէ կուսակցության չեմ հարել. ՍԴ դատավորի թեկնածու
«Սահմանադրական դատարանի դատավորը պետք է ունենա հրաշալի իրավաբանական գիտելիքներ ու ճիշտ կիրառի Սահմանադրությունն ու Հայաստանի օրենքները։ Բացի այդ, դատավորը պետք է լինի իր էությամբ անկախ և համարձակ մարդ, որը կարող է արհամարել ցանկացած ճնշում իր նկատմամբ և կայացնել օբյեկտիվ և արդար վճիռ ցանկացած պարագայում», - Ազգային ժողովում ՍԴ դատավոր ընտրելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը։
Նա շեշտեց, որ դատավորի անձին ներկայացվող կարևորագույն պահանջներից մեկը քաղաքական չեզոքությունն է, ինչը պահանջում է ՀՀ օրենսդրությունը։
«Անդրադադառնալով իմ անձին՝ կարող եմ ասել, որ ես երբեք քաղաքական որևէ կուսակցության չեմ հարել, երբեք չեմ զբաղվել քաղաքականությամբ, մտադիր էլ չեմ զբաղվելու, երբեք քաղաքական որևէ ուժի ներկայացուցչի ծառայություն չեմ մատուցել, ծառայություն չեմ ստացել, դրա համար էլ որևէ մեկից որևէ բան չեմ ակնկալում ու որևէ մեկին որևէ բան պարտք չեմ։ Գիտեմ՝ Հայաստանում մեծ չէ վստահությունը դատարանների հանդեպ և հենց այդ պատճառով էլ ցանկանում է իր օրինակով ապացուցել, որ ՀՀ-ում դժվար չէ լինել անկախ ու օբյեկտիվ դատավոր»,- հավելեց թեկնածուն։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը հանդիպել է «Իմ քայլի» պատգամավորների հետ
- «Հրապարակ». Իմ քայլը» բոյկոտելո՞ւ է Գոռ Հովհաննիսյանին
- Նախագահը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին