Միհրան Պողոսյանի գրասենյակը հրապարակել է նրա գտնվելու վայրը
Նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով անտեղի չվատնել պետական ռեսուրսները։
Տարածած հայտարարության մեջ ասված է.
«ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործի շրջանակում իրավապահ մարմինները բաց չեն թողնում ցանկացած առիթ հանրությանը ներկայանալ թատերական հայտարարություններով։
Մասնավորապես, հայտարավում է, թե ուժայիններին հայտնի է Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը։
Իհարկե՛ հայտնի է։
Միհրան Պողոսյանը հարուցված գործի շրջանակներում, առաջին իսկ օրվանից, տրամադրել է իր գտնվելու վայրն ու հասցեն։
Եվս մեկ անգամ վերահաստատում ենք այն՝ ք․ Մոսկվա, Մոսֆիլմովսկայա 70 շենք, 1-ին կորպուս, բն 139։
Ավելին՝ ՀՔԾ քննիչին տրամադրվել է նաև Միհրան Պողոսյանի հեռախոսհամարը։
Կոչ ենք անում պատկան մարմիններին անտեղի չվատնել պետական ռեսուրսներն ու բեմականացված հայտարարություններով չփորձել օրենքի անխոնջ պահապաններ ներկայանալ։ Ձեր առաջնահերթ գործառույթը օրենքի և արդարության հաստատումն է
Միհրան Պողոսյանի գրասենյակ»։
Հիշեցնենք, որ ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը հայտնի է
- Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՀՔԾ
- Արամ Հարությունյանն ու Միհրան Պողոսյանը կաշառքի գործով մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ չունեն. ՀՔԾ պետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան