Գարեգին Նժդեհի փողոցում վրաերթից տուժածը հոսպիտալացվել է
Ապրիլի 16-ին, ժամը 12:21-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. քաղաքացին վրաերթի է ենթարկվել և հայտնվել շենքի նկուղային հարկում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mitsubishi Lancer» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և վրաերթի ենթարկել քաղաքացի Ս.Հ.-ին (ծնված 1948 թ.): Վերջինս աստիճաններով գլորվել և ընկել է շենքի առաջին հարկում գտնվող նկուղը:
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել նկուղից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Ս.Հ.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: