Թևան Պողոսյանը պատգամավորներին խնդրում է իրար հանդեպ սիրով լինել՝ Ավագ շաբաթում հատկապես
Ազգային ժողովի հերթական նիստն այսօր մեկնարկեց լարված մթնոլորտում։ Պատգամավորներն ընդհատում էին մեկը մյուսի ելույթը, հետո փորձում լռեցնել միմյանց։
Դրա հետ կապված իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը։
«Իմ շատ սիրելի պատգամավորներ,
խնդրում եմ մշտապես, իսկ Ավագ շաբաթում մասնավորապես, նաև նիստերի ժամանակ իրար հանդեպ սիրով լինեք, հանդուրժողականությամբ ու հարգանքով բանավիճեք։ Նոր մշակույթ, նոր որակ ու հոգատարության նոր դրսևորումներ ենք պահանջում, խնդրում ու սպասում։
Ինչպես Խաբենսկին է ասել. «Մի օր կհասկանաս, որ բարությունը, քնքշությունն ու հոգատարությունը ներքին ուժի և ոչ թե թուլության դրսևորումներ են»:
Կանխավ շնորհակալություն բոլորիդ։
Ու իմ ասած դուխով»։
Հարակից հրապարակումներ`
- Լռելու և լռեցնելու կռիվ ԱԺ-ում. Դուք ա, դու չի ձեզ համար
- Համազասպ, մի քիչ զուսպ եղեք. Նարիա Զոհրաբյանը՝ պատգամավորին
- Այդ նախագծերը մեր գիշերային երազների ցերեկային շարադրանքը չեն. Գևորգ Պետրոսյան
- Մարուքյանը կառավարությանը հորդորեց, որ իրենց գաղափարն օգտագործելիս գոնե մի տեղ նշեն