Բեռնար Առնոն 200 մլն եվրո կտրամադրի Աստվածամոր տաճարի վերակառուցման համար
Ֆրանսիացի գործարար Louis Vuitton ընկերության ղեկավար Բեռնար Առնոն մտադիր է 200 մլն եվրո նվիրաբերել Փարիզի Աստվածամոր տաճարի (Նոտղը Դամ) վերականգնման համար:Հայտնում է Economic Times-ը։
Առնո ընտանիք ու «Louis Vuitton Moët Hennessy» (LVMH) խմբի անունից տարածված հայտարարության մեջ ասվում է, որ տաճարը «Ֆրանսիայի խորհրդանիշն է, նրա ժառանգությունը և միասնությունը»։
Հիշեցնենք, որ 100մլն եվրո է խոստացել նաև ֆրանսիացի միլիարդատեր, գործարար Պինոների ընտանիքը։ Ֆրանսուա-Անրի Պինոն հանդիսանում է Kering միջազգային շքեղ խմբի նախագահ և գլխավոր գործադիր տնօրենը, որն իր մեջ ներառում է Gucci-ին և Saint Laurent-ը, ֆրանսիական Artémis ընկերության նախագահն է, որին է պատկանում նաև Christie's աճուրդների տունը:
Եվրոպական հանձնաժողովի մամլո ծառայությունն էլ հաղորդել է, որ Եվրամիությունը ևս կմասնակցի տաճարի վերականգնման ֆինանսավորմանը: Եվրոպական միջոցները հատկացվելու են հատուկ դրամաշնորհից։
Հարակից հրապարակումներ`
- Փարիզի Աստվածամոր տաճարի արվեստի գործերը կփոխանցվեն Լուվրին
- Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար կպահանջվի առնվազն 10 տարի
- Գարեգին Բ Կաթողիկոսը զորակցություն է հայտնել Փարիզի ժողովրդին և կաթոլիկ քույր եկեղեցուն
- Ֆրանսիացի միլիարդատեր Պինոների ընտանիքը 100մլն եվրո է խոստացել Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման համար
- Փարիզի Աստվածամոր տաճարն այրվում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան