Ամերիաբանկը մեկնարկում է «Ապրիր հայերեն» արշավը
Ամերիաբանկը ապրիլի 17-ից հայտարարում է «Ապրիր հայերեն» արշավ, որը նպատակ ունի նպաստել հայրենական արտադրության ու ճանաչմանն ու զարգացմանը: Բոլոր նրանք, ովքեր ս.թ. ապրիլի 17-ից մինչև մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում Ամերիաբանկում կներդնեն դրամային բանկային ավանդ, կստանան հաճելի անակնկալ՝ հայրենական ընկերության կողմից արտադրված նվեր:
Բանկից հայտնում են, որ մասնակցելով «Ապրիր հայերեն» արշավին՝ հաճախորդները կստանան նաև հետևյալ հնարավորությունները.
• անվճար բացել մեկական հաշիվ ՀՀ դրամով և արտարժույթով
• անվճար ստանալ Օնլայն /Մոբայլ բանկ համակարգ (Ամերիա Թոքեն ծրագրային ապահովման կոդի օգտագործմամբ)
• անվճար տարեկան սպասարկմամբ ստանալ մեկ VISA Classic կամ MasterCard Standard վճարային քարտ:
«Ապրիր հայերեն» արշավի ներքո դրամային ավանդները ներդրվելու են Բանկում գործող պայմաններով՝ բացառությամբ ավանդի գումարի և ժամկետի.
• Ավանդի նվազագույն գումարը սահմանվում է 200,000 ՀՀ դրամ
• Ավանդի նվազագույն ժամկետը` 91 օր:
Ամերիաբանկն արշավի շրջանակներում համագործակցում է հետևայլ հայկական ընկերությունների հետ՝ «Տոսպ», «Դարման», «Չրենի», «Փամփ», «Մաունթի», «Արդեան», «Արտույտ», «Մայքոֆֆ», «Նաիրյան», «Բարի»:
Հարակից հրապարակումներ`
- Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. Մաս 2
- Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. Մաս 1
- Ամերիաբանկը նվազեցրել է Օնլայն Բիզնես վարկերի տարեկան տոկոսադրույքները
- Ամերիաբանկն առաջինը Հայաստանում միացել է SWIFT gpi համակարգին
- Ամերիաբանկն առաջատար դիրքում է ֆակտորինգային գործառնությունների ծավալով` ըստ 2018թ. արդյունքների
- Ամերիաբանկը որպես գործատու. անձնակազմի համալրման միտումները
- ԱՊՊԱ պայմանագրի օնլայն կնքում մի քանի րոպեում՝ Ամերիաբանկի կայքով
- «Ռուս ընդ Հար» և Ամերիաբանկ. Վստահելի գործընկերություն` միտված տնտեսության զարգացմանը
- Նախորդ տարին բավականին հաջող է եղել Ամերիաբանկի համար. Գևորգ Թառումյան