«Գահերի խաղի» նոր սերիան՝ արդեն ռեկորդակիր
«Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին՝ 8-րդ սեզոնի առաջին սերիան ԱՄՆ-ում դիտել է ավելի քան 17 միլիոն մարդ։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ՝ այս մասին գրել է Reuters-ը՝ հղում անելով HBO հեռուստաալիքի տվյալներին։
HBO-ից հայտնել են, որ նման դիտողականությունը ռեկորդային է ֆիլմաշարի համար, որի գործողությունները տեղի են ունենում միջնադարում։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ «Գահերի խաղի» եզարափակիչ եթերաշրջանի պրեմիերան սերիալի պատմության մեջ ամենահիշատակվողն է եղել համացանցում, անցած հանգստյան օրերին ավելի քան 5 միլիոն թվիթ է նվիրված եղել։
Նշենք, որ «Գահերի խաղը» ամերիկյան ֆենտեզի ժանրով դրամատիկ հեռուստասերիալը ստեղծվել է Դեյվիդ Բենիոֆի և Դ. Բ. Ուեյսսի կողմից՝ «HBO» հեռուստաալիքի պատվերով։ Նկարահանուները տեղի են ունեցել Հյուսիսային Իռլանդիայում, Խորվաթիայում, Իսլանդիայում, Մարոկկոյում, Իսպանիայում, Մալթայում, Շոտլանդիայում և ԱՄՆ-ում։ Պրեմիերան ԱՄՆ-ում տեղի է ունեցել 2011 թվականի ապրիլի 17-ին «HBO» ալիքով։
Հարակից հրապարակումներ`
- Այս գիշեր տեղի կունենա երկար սպասված «Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին սեզոնի պրեմիերան
- Սիդնեյում բացվել է «Գահերի խաղի» կերպարների գերեզմանոց
- «Գահերի խաղի» ավարտի մասին
- Համացանցում հայտնվել, ապա հեռացվել են «Գահերի խաղի» նոր սերիայից կադրեր
- Ջորջ Մարտինը չգիտի «Գահերի խաղի» ավարտը