Եվգենի Պետրոսյանը վերադառնում է «Առաջին ալիք»
Հումորիստ Եվգենի Պետրոսյանը ռուսական «Առաջին ալիքով» հեռարձակվող «Երեկոյան Ուրգանտ» հեռուստահաղորդման հյուրն է լինելու։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նախագծի հեղինակներն ասել են, որ Պետրոսյանը պատմելու է իր աշխատանքային տարիների մասին։
Պետրոսյանը 15 տարի առաջ «Առաջին ալիքից» տեղափոխվել էր «Ռոսսիա»։ Հարցազրույցներից մեկում հումորիստը հիշել է, որ «Առաջին ալիքը» «ցանկանում էր իրեն նվաստացնել»՝ ցուցադրելով մեկ օրում 550 անգամ։
Եվգենի Պետրոսյանը 30 տարի ամուսնական կյանքից հետո 2018 թ. նոյեմբերին պաշտոնապես ամուսնալուծվել է Ելենա Ստեպանենկոյից։ Բաժանման պատճառների մասին պաշտոնապես չէր հայտարարվում։ Դրանից հետո նրան պարբերաբար նկատում են իր երիտասարդ օգնական Տատյանա Բրուխունովայի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Եվգենի Պետրոսյանը սիրելիի հետ թատրոն է գնում
- Ռուսաստանում առաջարկում են Եվգենի Պետրոսյանին ուղարկել «Եվրատեսիլ»
- Եվգենի Պետրոսյանը և Ելենա Ստեպանենկոն պաշտոնապես ամուսնալուծվել են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան