Ճապոնիան կդիտարկի Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհից հետո Ֆրանսիային օգնելու հարցը
Ճապոնիան կդիտարկի հրդեհից հետո Նոտր-Դամ դե Պաղիի տաճարի վերականգնման համար Ֆրանսիային աջակցություն ցուցաբերելու հարցը, եթե Ֆրանսիայից նման խնդրանք լինի։ Այս մասին Տոկիոյում հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Դա մեծ կորուստ է ամբողջ աշխարհի համար, որը խոցել է մեր սրտերը: Խորապես ցավակցում ենք նախագահ Էմանուել Մակրոնին և ֆրանսիացի ժողովրդին»,- ասել է Սուգան՝ ընդգծելով, որ եթե Ֆրանսիան Ճապոնիայից Աստվածամոր տաճարի վերանորոգման համար միջոցներ խնդրի, կառավարությունը կդիտարկի այդ հարցը:
Հարակից հրապարակումներ`
- Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար կպահանջվի առնվազն 10 տարի
- Գարեգին Բ Կաթողիկոսը զորակցություն է հայտնել Փարիզի ժողովրդին և կաթոլիկ քույր եկեղեցուն
- Ֆրանսիացի միլիարդատեր Պինոների ընտանիքը 100մլն եվրո է խոստացել Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման համար
- Փարիզի Աստվածամոր տաճարն այրվում է
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում