Ես, օրինակ, առաջին անգամ ծեծ 2004 թվականին եմ կերել. Արարատ Միրզոյան
Ազգային ժողովում ստեղծված լարված իրավիճակին իր ելույթում անդրադարձավ նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։
«Ամեն անգամ ընդդիմությունն ասում է, այ ընդդիմության նախագծին կառավարությունը բացասական եզրակացություն է տալիս, հանձնաժողովն ու դուք էլ այստեղ դակում եք։ Այ ձեր ցավը տանեմ, բացեք այն մյուս օրենքի նախագծերը, որոնք նախաձեռնվել են ընդդիմության կողմից և դրական արձագանք են ստացել ու շուտով քննարկելու ենք։ Ինչ կարիք կա անընդհատ դա շահարկել»,- ասաց նա։
Միրզոյանը դիմելով ԲՀԿ-ական պատգամավոր Նարիա Զոհրաբյանին ասաց. «Ես Ձեզ շատ սիրում եմ, հարգում եմ, բայց խնդրում եմ հաշվի առեք և այսուհետ մի ասեք՝ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի շնորհիվ հայտնվել եք խորհրդարանում։ Այստեղ մարդիկ են նստած, ովքեր պրոֆեսիոնալ ու քաղաքական պայքարի լուրջ հետագիծ ունեն։ Այստեղ մարդիկ են, ովքեր -20 աստիճանին ԱԺ պարիսպներից դուրս պլակատներով սառում էին և իրենց քաղաքացիական պայքարն էին իրականացնում տարիներ շարունակ։ Ձեր առջև կանգնած է մի մարդ, ով առաջին անգամ, օրինակ ծեծ 2004 թվականին է կերել՝ համապատասխան մարմինների կողմից»։
ԱԺ-ն նախագահը հավելեց, որ կռիվ անելու առիթ անընդհատ էլ կունենան, բայց լավ կլինի, որ լուրջ թեմաներով կռիվ անեն։
Հարակից հրապարակումներ`
- Լռելու և լռեցնելու կռիվ ԱԺ-ում. Դուք ա, դու չի ձեզ համար
- Համազասպ, մի քիչ զուսպ եղեք. Նարիա Զոհրաբյանը՝ պատգամավորին
- Այդ նախագծերը մեր գիշերային երազների ցերեկային շարադրանքը չեն. Գևորգ Պետրոսյան
- Մարուքյանը կառավարությանը հորդորեց, որ իրենց գաղափարն օգտագործելիս գոնե մի տեղ նշեն
- Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան