Ինչո՞ւ Փաշինյանը ԵԽԽՎ-ում չխոսեց Ցեղասպանության մասին
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության մի քանի անդամներ՝ «Իմ քայլը» խմբակցությունից Ռուբեն Ռուբինյանը, Վլադիմիր Վարդանյանը, Տաթևիկ Հայրապետյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողերի հետ հանդիպմանը ներկայացրեցին, թե ինչ են արել ու խոսել Ստրասբուրգում։
Հարցին, թե ինչու ասուլիսին չեն ներկայացել ԲՀԿ-ական պատգամավորները, Ռուբինյանը պատասխանեց՝ Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը ասուլիսի մասին տեղյակ են, ինչ-որ միջոցառման են մասնակցելու և չկարողացան մասնակցել։
Նրանցից լրագրողը հետաքրքրվեց, ինչո՞ւ իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը չխոսեց Հայոց Ցեղասպանության մասին։ Վ. Վարդանյանն ասաց, Ցեղասպանության մասին ինքն է խոսել։
«Օրակարգում ընդգրկված էր ատելության խոսքի հետ կապված բավականին լուրջ հատված, և դրա շրջանակում ես բավականին լուրջ անդրադարձ եմ կատարել Ցեղասպանությանը։ Ես անդրադարձ եմ կատարել ատելության խոսքին, որպես Ցեղասպանությունն իրագործելու միջոց, որովհետև ցեղասպանությունը հնարավոր չէ իրագործել առանց ատելության խոսքի, որը հանգեցնում է ապամարդկայնացման»,-ասաց նա։
Վարդանյանն ասաց, Ստրասբուրգում իրենք հանդիպել են Իտալիայի պատվիրակության անդամների հետ, երախտիքի խոսքեր հայտնել։
«Իտալական պատվիրակության ղեկավարը խիստ վիրավորվեց, որ մենք երախտիքի խոսքը հայտնեցինք։ Ասաց՝ գիտե՞ք, ցեղասպանությունը հանցագործություն է, որը կատարվել է ողջ մարդկության դեմ, և սա մեր վերաբերմունքն է դրա հանդեպ»,-մանրամասնեց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը՝ ԵԽԽՎ-ում․ Հայաստանը բանակցային ֆորմատի փոփոխություն ոչ ակնկալում է, ոչ պահանջում
- Փաշինյան. ԵԽԽՎ-ն բնավ որևէ միջոց չի ձեռնարկում ԼՂ-ում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման համար