Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար կպահանջվի առնվազն 10 տարի
Փարիզի Աստվածամոր տաճարի՝ Նոտր Դամ դը Պաղիի վերականգնման համար կպահանջվի առնվազն 10 տարի։ Այս մասին հայտնել է շինության վերականգման հոգաբարձուների ներկայացուցիչ Միշել Պիկոն, գրում է Իզվեստիա.ռու-ն։
«Անցյալ տարի մենք սկսել ենք 10 տարվա վերականգնման ծրագիրը: Հաշվի առնելով այսօր տեղի ունեցած ավերածությունը, իմ կարծիքով, վերականգնումն առնվազն 10 տարի կտևի՝ կրկնապատկված ջանքերով»,- նշել է նա։
Փորձագետը նաև ասել է, որ տաճարը լուրջ վնասվածքներ է ստացել, քանի որ նրա կոնտրուկցիաների մեծ մասը պատրաստված են փայտից: Ներկայումս նաև Նոտր Դամի զանգի անկման վտանգ կա:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Փարիզի խորհրդանիշներից մեկում՝ Աստվածամոր տաճարում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով փլվել է տաճարի աշտարակը, ժամացույցը։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է շուրջ 400 հրշեջ:
Հրդեհվող Նոտր Դամ դը Պաղիի հարևանությամբ ֆրանսիացիները ծնկաչոք «Ավե Մարիա» էին երգում։ Ամբողջ աշխարհը մեծ ցավ է ապրում և որոշ անհատներ արդեն խոստացել են հանգանակություններ կատարել տաճարի վերականգնման համար։
Todavía queda sensus fidei en el pueblo francés que sabe que es lo mejor que está en sus manos para ayudar
— Anotaciones (@AnotacionesRenL) 15 апреля 2019 г.
"Silencio. Lágrimas. Pero, sobre todo, emoción contenida. Y una 'Ave María' cantada por jóvenes, rodilla en tierra".
video de @Inaki_Gil, corresponsal de El Mundo en París. pic.twitter.com/Prs202b5hS
Հարակից հրապարակումներ`
- Գարեգին Բ Կաթողիկոսը զորակցություն է հայտնել Փարիզի ժողովրդին և կաթոլիկ քույր եկեղեցուն
- Ֆրանսիացի միլիարդատեր Պինոների ընտանիքը 100մլն եվրո է խոստացել Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման համար
- Փարիզի Աստվածամոր տաճարն այրվում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան